Ստեփանակերտի և հարակից 13 համայնքների բնակիչների՝ առողջական խնդիրների հետ կապված զանգերին այստեղ են արձագանքում: Աշխատում են շաբաթը 7 օր, օրը 24 ժամ սկզբունքով:
Կայանի տնօրենի խոսքով՝ Բերձորի միջանցքի փակման հետևանքով կանչերի թվի աճ է գրանցվել: Պատճառները տարբեր են:
Բժիշկ Թադևոսյանը վստահեցնում է՝ իրենք անում են ամեն ինչ, որպեսզի բնակչությանը ժամանակին ցուցաբերեն առաջին բուժօգնություն: Հակառակ դժվարություններին՝ գրեթե միշտ հասցնում են առանց ուշացման հասնել կանչի վայր:
Շտապօգնության աշխատակիցներն էլ բնակիչներին ուղղված հորդոր ունեն: Ավելի ճիշտ՝ վարորդներին: Խնդրում են ճանապարհը զիջել կանչի վայր մեկնող շտապօգնության մեքենաներին:
Արդեն 51 օր Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայանն աշխատում է գերլարված: Ունեցած վառելիքը, դեղորայքը եւ բժշկական պարագաները աշխատում են տնտեսել: Շրջափակման ավարտը դեռ չի ուրվագծվում:
Մանրամասները՝ տեսանյութում: