Մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերք վաճառելու դեպքում տուգանք կնշանակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու: Ըստ որի՝ մինչև 6 ամսական մանուկների համար մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող ցանկացած սննդամթերք վաճառելու դեպքում տուգանք կնշանակվի: Իսկ տուգանքի չափը կազմում է՝ 300.000 դրամի չափով:

Նշենք նաեւ, որ մանկական սննդի և հարակից ապրանքների պահպանման համապատասխան պայմաններ չունեցող առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, շրջիկ առևտրի կետի և առևտրի կենտրոնի կողմից դրանց վաճառքը եւս առաջացնում է տուգանքի նշանակում՝ 300.000 դրամ:

Ի դեպ, 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքներ, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականություն և տեսաերիզներ վաճառելու դեպքում տուգանքի չափը կազմելու է 50.000 դրամ:

Իսկ ահա 18 տարին չլրացած անձանց ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի, սարսափ կամ պոռնոգրաֆիա բովանդակող գրականության և տեսաերիզների վաճառքի մեջ ներգրավելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով:

Ս.Հ.




Լրահոս