Ազգային ժողովի պատվիրակությունների կազմում փոփոխություններ կարվեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀԽՎ) եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին կփոխարինի Էլինար Վարդանյանը:
Նկատենք՝ այս եւ մյուս նմանատիպ փոփոխությունների պատճառը ընդդիմադիր խմբակցության մի քանի պատգամավորների մանդատից հրաժարվելն է: Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում Վահե Հակոբյանին կփոխարինի Աշոտ Սիմոնյանը, իսկ Ելենա Կիրակոսյանին Գեղամ Նազարյանը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում Վահե Հակոբյանին կփոխարինի Աշոտ Սիմոնյանը:
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմում Արամ Վարդեւանյանին կփոխարինի Ասպրամ Կրպեյանը, իսկ Հռիփսիմե Ստամբուլյանին՝ «Թադեւոս Ավետիսյանը: Նմանատիպ այլ փոփոխություններ եւս կատարվել են:
Նաիրա Հովհաննիսյան