Վահան Նարիբեկյանն ազատվեց պաշտոնից. ով կփոխարինի նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ArmLur.am-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Հարցին՝ արդյո՞ք նման որոշում կայացվել է ՔՊ-ի վերջին փակ նիստից հետո, որի ժամանակ քննարկվել էր պատգամավորների օգնականների պարգևավճարի հարցը, Ծովինար Խաչատրյանը հերքեց՝ ասելով.

«Ոչ, քանի որ ԱԺ նախագահի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի մեջ նման համաձայնություն եղել է դեռևս դեկտեմբերին, որ տոներից հետո Վահան Նարիբեկյանը պետք է հրաժարական տա»:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վահան Նարիբեկյանին փոխարինելու է ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը հրաժեշտ կտա իր պաշտոնին:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս