Անցած տարի Վայոց Ձորի մարզում գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնաավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը:
Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ խառնել են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ «Զապ-ին», որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Արդյունքում, գործը կարճվեց: Այսօր Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները փակ գաղտնի քվեարկության ժամանակ միաձայն կողմ քվեարկեցին ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանի եւ Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններին։ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանից հետաքրքվեցինք, կողմ է քվեարկել է, որ Գլխավոր դատախազը իր դեմ դուրս չգա, կամ չհիշի իր որդու դեմ քրեական գործը:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան