ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխավոր դատախազը կապացուցի ողջ հանրությանը. ինչու Մաթեւոս Ասատրյանը կողմ քվեարկեց միջնորդությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանից հետաքրքրվեց, թե նա ինչու կողմ քվեարկեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը, որպեսզի քրեական հետապնդում սկսի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի եղբորը՝ Գրզո Ասատրյանին: ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել էր:
Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 32-ամյա բնակիչը եղբոր հետ Ապարան քաղաքում ավտոմեքենան վարելու ընթացքում ձայնային ազդանշան է տվել «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, շրջանցել և կանգնեցրել այն, այնուհետև մոտեցել են վարորդին և մեքենան վարելու հարցի շուրջ զրուցել նրա հետ, ինչին միջամտել են Ապարան քաղաքի մի խումբ բնակիչներ: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որը շարունակվել է Ապարան քաղաքի սկզբնամասում:

Նշված խոսակցությունը շարունակելու նպատակով հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, 32-ամյա տղամարդը, նրա եղբայրը մի քանի անձանց հետ գնացել են Ապարան քաղաքում գտնվող գազալցակայանի տարածք, հանդիպել նախորդ օրը իրենց խոսակցությանը միջամտած անձանցից մեկին և ծեծի ենթարկել վերջինիս: Նույն հարցի շուրջ խոսակցությունը ժամը 19:30-ի սահմաններում շարունակվել է Նիգավան գյուղի աղբանոցին հարակից տարածքում, որի ընթացքում 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ է արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ:

Արդյունքում հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ: 32-ամյա տղամարդը կալանավորված է: Վերոնշյալ գործով էլ պատգամավբորի եղբայրը հարցաքննվել էր:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս