Պետբյուջեից ավելի քան 4 հազար եվրո գումար՝ Վահան Քերոբյանի՝ Ֆրանսիա մեկնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 23-25 կմեկնի Ֆրանսիա: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մասնակցելու է Ֆրանսիա-Հայաստան առաջին տնտեսական գագաթնաժողովին և միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին (SIA) :

Մենք տեղեկացանք, որ նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Նարեկ Տերյանը, մյուս տեղակալ Անի Իսպիրյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը և միջազգային համագործակցության վարչության երկկողմ և բազմակողմ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Ալեքսանյանը Ֆրանսիայի Հանրապետություն կգործուղվեն ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Ինչպես հայտնի է, ծառայողական գործուղման մեկնած անձանց գործուղման ծախսերի փոխհատուցումը կատարվում է 29 դեկտեմբերի 2005 թվականի որոշման համաձայն: Ըստ այդմ, տեղեկացանք, որ Փարիզ մեկնելու համար մեկ օրվա օրապահիկը սահմանված է 130 եվրո, իսկ գիշերակացի համար էլ տրամադրվում է 153 եվրո գումար: Այսինքն,  ստացվում է՝ Հայաստանի պատվիրակության՝ Ֆրանցիա այցը կարժենա 4 հազար եվրոյից (1 մլն 600 հազար դրամից ավելի) ավելի գումար:

Ն.Հ.




Լրահոս