ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզպետ աշխատելու «հավես չունեցող» Նազելի Բաղդասարյանը եկավ գործադիր. որքան կդիմանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշանակվեց վարչապետի օգնական:

Լրագրողից պատգամավոր, ապա մարզպետ դարձած Նազելի Բաղդասարյանը հրաժարվել էր իր պաշտոնից՝ առանց հանրային լուրջ հիմնավորման: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նա ցանկանում է աշխատել գործադիրում. մարզպետի աթոռը, կարծես թե, փորձադաշտ էր տիկնոջ համար, ու նա է՛լ «հավես չունի» շարունակելու պաշտոնավարել։ Ի վերջո, մարզպետը հեռացավ՝ առանց պատասխանատվության զգացումի մարզի բնակիչների հանդեպ։

Հիմա պատասխանատվության այդպիսի զգացում ունեցող Նազելի Բաղդասարյանը նշանակվում է վարչապետի օգնական: Ի վերջո գործադիրում աշխատելու նրա երազանքը կատարվեց. այլ հարց է, թե նա որքան հավես կունենա աշխատել արդեն որպես վարչապետի օգնական:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս