ՆԳՆ ոստիկանության և Սիսիանի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 17-ին Սյունիքի մարզի Վաղատին գյուղի վարչական տարածքում հայտնաբերել, ձերբակալել և Սիսիանի բաժին են տեղափոխել 42-ամյա Զոհրապ Կ.-ին։
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։
Տղամարդը 2023 թվականի հունվարի 2-ից միջպետական հետախուզման մեջ էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: