ՖՈՏՈ․ Ջարդուփշուր եղած գույք, ինքնավնասում․ Վարդենիսի տուն֊ինտերնատում ծայրահեղ լարված իրավիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am֊ի տեղեկություններով՝ Վարդենիսի տուն ֊ ինտերնատում ծայրահեղ լարված իրավիճակ է։ Տուն֊ինտերնատի բնակիչներից մեկը, ում  ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապել էին, ինչ հետևանքով տուն֊ինտերնատի տնօրենին և մի խումբ աշխատակիցների ձերբակալել էին, այդ հիվանդն այս պահին  ազատության մեջ է, դուրս է եկել հիվանդասենյակից, ջարդուփշուր արել տուն֊ինտերնատի գույքը, իր կեցավայրը, որտեղ որ մնում է։ Դեռ ավելին ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ այս ամենից հետո ինքնավնասում է կատարել՝ կրծելով իր ձեռքերը, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս պահին ոստիկանները դեպքի վայրում են  և արձանգրում են տուն֊իներնատում առկա իրավիճակը։

Հավելենք, որ ArmLur.am֊ի տեղեկություններով՝ որոշում է կայացվել վերոնշյալ անձին Վարդենիսի տուն֊ինտերնատից տեղափոխել Սեւանի հոգեբուժարան։

Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։

Մասնավորապես, հիվանդներին ամբողջությամբ չեն տրամադրվում օրվա հասանելիք ծխախոտը և սնունդը, օրվա ճաշացանկից մատուցվում է միայն առանց մսի ապուր և հաց, բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը հանդիսացող աշխատանքների մի մասը կատարում են հիվանդները, առանձին հիվանդներ էլ ՊՈԱԿ-ի տնօրենին կամ նրա ընտանիքին պատկանող անասնագոմ շարունակաբար կատարում են մաքրման աշխատանք:

Ըստ հաղորդման՝ նաև տուն-ինտերնատում ենթարկվում են խոշտանգման։




Լրահոս