Փետրվարի 23-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 23-ին, ժամը 15։30-ին, «Անի Գրանդ հոթել»-ի «Արենի» սրահում տեղի կունենա փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսիի, Արցախի հետ բարեկամության խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչի, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ամփոփիչ մամուլի ասուլիսը։

***

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ փետրվարի 23-ից 25-ը ներառյալ «Սիզնս փարկ»-ում (Մ․Մաշտոցի պողոտա 15/5) տեղի կունենա Բուն Բարեկենդանի (Масленица) տոնման արարողությունը։
Միջոցառումները մեկնարկում են փետրվարի 23-ին ժամը 17։00, համերգային հատվածի բացումը՝ 18։00։
Բացման արարողությանը կհաջորդի համերգային ծրագիր՝ ազգագրական երգ ու պար, ավանդական ուտեստների պատրաստում և համտես, խաղեր ու վիկտորինաներ։ Համերգային ծրագրի ընթացքում կատարումներով հանդես կգան «Կաթիլ» բենդը, որը ներկայացնում է հայկական տարբեր շրջանների ֆոլկ երգերի մշակումներ, թատերական համարներով՝ Ժիրայր Դադասյանի ղեկավարությամբ Երևանի մնջախաղի պետական թատրոնը, տոնական տրամադրություն կապահովի DJ Փերիխանյանը։
Միջոցառմանը ներկա կլինեն Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ, այլ բարձրաստիճան պաշտոնական անձինք և այլոք։

***

ՓԵՏՐՎԱՐԻ 23-ին՝ ժամը 15:30-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի կունենա ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն»-ի տնօրեն Տիգրան Դադունցի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Էլեկտրոնային պայմանագրեր կնքելիս քաղաքացին կլինի ավելի պաշտպանված. Սպասվող օրենսդրական փոփոխությունները:

***




Լրահոս