Ադրբեջանը երեկ կրկին խախտել է հրադադարն Արցախում՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ:
Հակառակորդը ոչ միայն շրջափակման մեջ է պահում Արցախի 120.000 բնակիչներին՝ նրանց համար հումանիտար բազմաթիվ խնդիրներ առաջացնելով, այլ նաև կրակոցներով փորձում է ֆիզիկական անվտանգության խնդիրներ առաջացնել նրանց համար:
ArmLur.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշում է՝ Ադրբեջանը նման քայլերով փորձում է ավելի հեռու գնալ և սեղմել օղակը Արցախի շուրջ:
Ըստ փորձագետի՝ թշնամուն չի հաջողվում շրջափակման միջոցով հասնել իր ուզածին, փորձում է ահաբեկման մեթոդով իր ուզածը կորզել:
Քրիստինա Մուշեղյան