Կամչատկայի հարավում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 18:25-ին Խաղաղ օվկիանոսում՝ թերակղզու հարավային ափերի մոտ:
Օջախը Պետրոպավլովսկ-Կամչատսկից 170 կմ հեռավորության վրա է գտնվում: