Թուրքիայում երկրաշարժերից հետո գրանցվել է 10 հազար հետցնցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերից հետո հետցնցումները տեղի են ունենում յուրաքանչյուր երեք րոպեն մեկ, դրանց թիվը մոտենում է 10 հազարի, շաբաթ օրն ասել է Բնական աղետների հետևանքների վերացման վարչության ռիսկերի նվազեցման բաժնի ղեկավար Օրհանը Թաթարը։

«Այստեղ ուժեղ երկրաշարժի հավանականությունը փոքր է»,- ասել է պրոֆեսոր Օքան Թույսուզը Haber Turk հեռուստաալիքի եթերում։

Նա հիշեցրել է, որ փետրվարի սկզբին Թուրքիայում 7,7 և 7,6 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Արդյունքում, Անատոլիական սալի որոշ հատվածներ 3–7 մ-ով տեղափոխվել են հարավ-արևմուտք։

«Քանի դեռ այս շարժումը չի մարում, բնականաբար, մենք գրանցում ենք հետցնցումներ»,- ասել է մասնագետը։

Շաբաթ օրը ժամը 13:27-ին Բոր կենտրոնական շրջանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա։

Երկրաշարժը վնասել է որոշ տներ Քուտորեն գյուղական շրջանում։




Լրահոս