ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել նոր նախագծով և սահմանվելու է, որ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը սահմանելու է Կառավարությունը: Ուստի սույն Նախագծով նախատեսվում է սահմանել զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի N 489 որոշումը:
Ըստ այդ որոշման, զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկն ունի հետևյալ տեսքը.
Հոգեկան խանգարումներ,
Նյարդային համակարգի հիվանդություններ և վնասվածքների հետևանքներ, օրինակ գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքներ,
Ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ, օրինակ երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն
Աչքի և նրա հավելումների հիվանդություններ, օրինակ տեսողության սրության իջեցում,
Վիրանուժական հիվանդություններ, օրինակ ձեռքի մատների կամ դաստակների դեֆորմացիաներ, վնասվածքներ,
Խնդիրներ՝ կապված ապրելակերպի հետ, օրինակ ինքնավնասումներ առաջացնող վարք:
Նաիրա Հովհաննիսյան