ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-թուրքական պատերազմ է. մեր դեմ պատերազմում են Թուրքիան և Ադրբեջանը. Ռուբեն Մելքոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան ի սկզբանե ներգրավված է եղել արցախյան խնդրում և պատերազմում, սա գլոբալ հայ-թուրքական պատերազմ է, այսիքն՝ մեր դեմ պատերազմում են Թուրքիան և Ադրբեջանը համատեղ: Եթե 90-ականներին դա արվում էր անուղղակի, արդեն 44-օրյա պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը բացահայտ էր և ռազմական և քաղաքական առումներով: ArmLur.am-ի հետ զրույ»ցում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը.

«Թուրքիան շարունակում է իր անվերապահ աջակցությունը Ադրբեջանին՝ Հայաստանի ու Արցախի դեմ պայքարում»:

Այն կարծիքը, թե Թուրքիան տարբերակված մոտեցում է ցուցաբերում, կամ փորձում է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դա թյուր պատկերացում է»,-ասում է Ռուբեն Մելքոնյանը:

Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս