«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը արգելել է իր հարազատներին գնալ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կամ, այսպես ասած, «ԿԳԲ-ի պադվալ» եւ տեսակցել իրեն:
Բանն այն է, որ իրավապահ համակարգը թույլ է տվել, որ միայն պաշտպանության նախկին նախարարի մերձավոր հարազատները հնարավորություն ունենան տեսակցելու նրան, սակայն Տոնոյանը հարազատներին արգելել է իրեն տեսակցության գալ:
Նշենք, որ «Անպիտան հրթիռների» գործով ավելի քան չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արդեն մեկ տարի չորս ամիս կալանավայրում է:
Մինչ օրս արգելված էր նրա որեւէ հարազատի տեսակցել Տոնոյանին: Այժմ արգելանքը վերացված է միայն մերձավոր հարազատների դեպքում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում