Մեժլում Մեժլումյանը և Կնյազ Իբոյանը այսօր կպայքարեն ոսկե մեդալների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր 2 հայ ըմբիշները կգոտեմարտեն ոսկե մեդալների համար:

61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը եզրափակիչում կհանդիպի ուկրաինացի Անդրեյ Դժելեպի հետ, իսկ 86 կգ քաշային Կնյազ Իբոյանը՝ Ֆրանսիան ներկայացնող Ռախիմ Մագոմադովի հետ:

74 կգ քաշային Մենուա Յարիբեկյանը և 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր:




Լրահոս