Փրկարար ծառայողները կարող են ատեստավորվել, ստանալ հավելավճար: Օրենսդրական նախաձեռնությունն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: րկարար ծառայության ծառայողների ատեստավորման նոր համակարգով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար:
Ծառայողը համարվելու է ատեստացիան անցած այն պարագայում, երբ նախ, հաջողությամբ հաղթահարել է ընդհանուր զարգացածության թեստը, այնուհետև՝ ֆիզիկական պատրաստականության վարժությունները, ապա մասնակցելով բուն մասնագիտական գիտելիքների ստուգման թեստին՝ նախատեսված 50 հարցերից 30-ին կամ 60 տոկոսին տվել է ճիշտ պատասխան:
Փրկարար ծառայությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող ծառայողները, բացի նշված փուլերից, անցնելու են նաև հարցազրույց՝ ղեկավարման հմտությունները լրացուցիչ ստուգելու նպատակով:
Եռամյա ժամկետի ընթացքում ատեստավորման չդիմելու կամ ատեստացիայի անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում ծառայողները, զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ենթակա են Փրկարար ծառայությունում ծառայությունից ազատման:
Առաջին ատեստավորումը չհաղթահարելու դեպքում ծառայողին եռամյա ժամկետում մեկ անգամ տրվելու է վերապատրաստվելու հնարավորություն: Իսկ ատեստացիան առաջին անգամ հաջող չհանձնելու դեպքում ծառայողը կստանա առնվազն ևս երկու հնարավորություն։
Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի, որը շարունակելու համար ծառայողը կրկին պետք է ատեստավորվի։
Ն.Հ.