ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լևոն Դավիդյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Լևոն Դավիդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»,- նշված է Խաչատուրյանի հրամանագրում: