ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Հարություն Լեխլյանին պատկանող «Կոտլետ կիևյան» արտադրատեսակի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):
Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ արտադրանքը համապատասխանեցվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: