Ստուգումներ Երեւանի մանկապարտեզներում. ինչ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Երեւանի մի շարք մանկապարտեզներում տարբեր վարակային հիվանդություններով պայմանավորված Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկան կանխարգելման ազգային կենտրոնը ստուգումներ է իրականացրել եւ արդյունքում հայտնաբերվել են քութեշով եւ կարմրուկով վարակված երեխաներ:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը զրուցեց Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանի հետ, որն ասաց, որ ԱՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնն աշխատանքային ընթացակարգի համաձայն գնում է օջախի հայտնաբերման հետքերով տվյալ հաստատություններում:

Թեմայի շուրջ ArmLur.am-ը դիմեց նաեւ Երեւանի քաղաքապետարան, որտեղից մեզ պատասխանեցին. «Գոյություն ունի համաճարակային ֆիլտր, որի կանոններին համապատասխան մենք իրականացնում ենք մեր աշխատանքը: Բուժքույրն ամեն օր մանկապարտեզ հաճախող երեխաներին անխտիր իրականացնում  է ակնադիտական զննում, եթե հայտնաբերվում է, որ երեխան ունի առողջական խնդիրներ, նա մեկուսացվում է եւ ծնողը տեղեկացվում է, եւ երեխայի տվյալները փոխանցվում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոն, մասնավորապես ուշադրություն է դարձվում կարմուկ համավարակի հայտնաբերմանն ու կանխարգելմանը»:

Լ.Ե.




Լրահոս