Չինաստանն ապրիլի 18-ին լայնածավալ ռազմական միջոցառումներ կիրականացնի Դեղին ծովում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ապրիլի 17-ին հայտնել է Չինաստանի ծովային անվտանգության վարչությունը։
Նշվում է, որ ապրիլի 18-ին Չինաստանի ժամանակով ժամը 9:00-12:00-ն տեղի կունենան լայնածավալ ռազմական միջոցառումներ: Միջոցառումների տարածքում նավեր չեն կարող անցնել: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։