Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում մայիսի 3-ին անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք։
Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Վարժանքի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է համայնքի էլեկտրական շչակը:
Փրկարար ծառայությունը բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։