Ղարաբաղում իրավիճակի կարգավորման այլ իրավական հիմքեր, բացի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ պայմանավորվածություններից, չկան, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծումը եւ ինչ-որ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր մշակումը, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում լարվածության թուլացմանը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր են այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ միասին։ Այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեին կարգավորմահը, դեռ չկան», – ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ այս եռակողմ փաստաթղթերը դեռ այլընտրանք չունեն։