Որն է Հայաստանի հիմնական հիմնախնդիրը՝ ըստ քաղաքացիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնը նոր համապետական հարցում է իրականացրել: ArmLur.am-ը հարցման արդյունքներից տեղեկանում է, որ  հասարակության գլխավոր մտահոգությունն ազգային անվտանգությունն է:

«Որո՞նք են հիմնական խնդիրները, որ առկա են այսօր Հայաստանում» հարցին 44% կազմող պարզ մեծամասնությունը պատասխանել է «ազգային անվտանգությունը»:

Փոխվում են նաև Հայաստանի հարևանների հանդեպ մոտեցումները։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վիճակը լավ գնահատող հայաստանցիների տոկոսը նվազել է մինչև 50%, ինչն ամենացածր ցուցանիշն է, որ երբևէ արձանագրվել է Հայաստանում ՄՀԻ հարցումների արդյունքում։ Հարցվածների քսաներեք տոկոսը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները «լավ» են, ինչը զգալի աճ է՝ նախորդ հարցումների համեմատ:

Ն.Հ.




Լրահոս