Օգտվելով քաղաքացու անուշադրությունից՝ գողացել էր հեռախոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում տված կինը հայտնել էր, որ Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի դեղատանը գողացել են բջջային հեռախոսը՝ պատճառելով 150 000 դրամի վնաս:

Տարոնի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված դեղատանը, օգտվելով քաղաքացու անուշադրությունից, հեռախոսը նրա բաճկոնի գրպանից գողացել էր գյումրեցի 49-ամյա տղամարդը: Նա հրավիրվել է ոստիկանության Տարոնի բաժին և բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել արարքը՝ ներկայացնելով գողացած հեռախոսը:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս