ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքական պատվերը վերացված չէ. աբսուրդ դատավարությունը շարունակվում է. Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը: Վերջինիս պաշտպանը միջնորդություն է ներկայացրել քրեական վարույթը կարճել: ԲԴԽ նախկին նախագահը անդրադարձավ միջնորդության եւ իր սպասելիքներին:

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույան դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրաիկ Արամի Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս