Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մայիսի 5-ին մեկնարկած խուլերի Եվրոպայի ձյուդոյի երրորդ առաջնությունում Հայաստանը ներկայացրել է Ռոբերտ Գևորգյանը և չեմպիոն հռչակվել՝ ոսկե մեդալ նվաճելով:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ Ռոբերտ Գևորգյանը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է մարզիչ Արտյոմ Մելքոնյանի գլխավորությամբ: