Նախագահական ընտրություններին ընդառաջ Թուրքիայում պետական ​​ծառայողների աշխատավարձը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում պետական ​​ծառայողների աշխատավարձը կբարձրանա 45%-ով, իսկ նվազագույն աշխատավարձը կկազմի 15000 լիրա։ Այդ մասին հայտնել է «Anadolu» գործակալությունը։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է 2023 թվականի Հանրային կոլեկտիվ աշխատանքային պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ։

«Այս կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում մենք 45 տոկոսով բարձրացնում ենք աշխատավարձերը՝ ներառյալ սոցիալական ապահովության բաժինը, այսպիսով, քաղծառայողի ամենացածր աշխատավարձը կլինի 15 հազար լիրա»,- հայտնել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին:




Լրահոս