ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է 1,2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ, մայիսի 9-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է անվտանգության աջակցության նոր փաթեթի մասին՝ վերահաստատելովՄիացյալ Նահանգների անսասան աջակցությունն Ուկրաինային, ներառյալ նրա հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու և հրետանային զինամթերքի կարիքները բավարարելու համար:
Աջակցությունը տրամադրվում է ոչ թե ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից, այլ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում։
Նոր փաթեթը ներառում է՝ հակաօդային պաշտպանության և զինամթերքի լրացուցիչ միջոցներ,զինամթերք՝ անօդաչու թռչող համակարգերին հակազդելու համար, վերապատրաստման և աջակցության գործողություններ ևայլն։