Թուրքիայի ԿԸՀ-ն հայտարարել է քվեների 99.99 տոկոսի հաշվարկի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները. բ ացվել է քվեատուփերի 99.99%-ը։ Ընդհանուր ընտրողների թիվը 60.774.565 է։

Այս պահին հաշվվել է 53.988.455 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 52.966.883 է, մասնակցության տոկոսը՝ 88.84։

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 49,35% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45,00%, Սինան Օղանը՝ 5.22%։

Արտասահմանում կատարված քվեարկության արդյունքներն այսպիսին են. բացվել է քվեատուփերի 73․56%-ը։ Ընդհանուր ընտրողների թիվը 3․416․086 է։ Այս պահին հաշվվել է 995․956 քվե։ Վավեր քվեաթերթիկների թիվը 987․615 է, մասնակցության տոկոսը՝ 50․49։

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ունի 54․83% ձայն, Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 41,83%, Սինան Օղանը՝ 2․15%։

Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ առանց արտասահմանի քվեների։

Բացված 99,98% քվեատուփերի արդյունքներով՝ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքն այս պահին ունի 49․31% ձայն, իսկ «Ազգ» (Millet) դաշինքը՝ 35․19%, ձախակողմյան «Աշխատանք և ազատություն» դաշինքը՝ 10․51% ձայն։ Խորհրդարանի պատգամավորների թիվը 600 է։

Այս պահին ձայները բաշխվում են հետևյալ կերպ․

«Ժողովուրդ» (Cumhur) դաշինք-322 պատգամավոր,

«Ազգ» (Millet) դաշինք-212 պատգամավոր,

«Աշխատանք և ազատություն» դաշինք-66 պատգամավոր։

Ի դեպ նշենք, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկացրել է, որ պատրաստ է նախագահական ընտրությունների երկրորդ փուլին․ «Մենք դեռ չգիտենք՝ ընտրությունները կավարտվե՞ն առաջին փուլով, բայց եթե ժողովուրդը մեզ ուղարկի երկրորդ փուլ, մենք կհարգենք այս որոշումը», – AFP-ին ասել է Էրդողանը։

Էրդողանի գլխավոր մրցակիցը՝ Քըլըչդարօղլուն, նույնպես հայտարարել է, որ համաձայն է երկրորդ փուլ անցկացնելու որոշմանը։ Միաժամանակ, երկու քաղաքական գործիչներն էլ վստահություն են հայտնել իրենց վերջնական հաղթանակի հարցում։




Լրահոս