Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները ներկայացրել է մայիսի 14-ին տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված պատկերը և նշել, որ նախագահի թեկնածուներից ոչ ոք 50+1 տոկոս քվե չի ստացել, հետևաբար՝ մայիսի 28-ին տեղի է ունենալու նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ստացել է 49,62 տոկոս քվե և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ով ստացել է 44,89 տոկոս քվե:




Լրահոս