ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու կենսաթոշակը վերահաշվարկվել է և վերջինս ստացել է նախկինում չվճարված ամբողջ գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային ստաժում չհաշվարկված 5 տարի 8 ամիս ժամանակահատվածը ներառելու և կենսաթոշակի վերահաշվարկ իրականացնելու հարցով։

ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի գրության հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կատարել է հավելյալ ուսումնասիրություններ։ Արդյունքում իրականացվել է վերահաշվարկ՝ ներառելով նաև աշխատանքային ստաժի չհաշվարկված ժամանակահատվածը։

Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ այդ տարիների չվճարված գումարը ստացել է 2023 թվականի մայիս ամսվա կենսաթոշակի հետ միասին։




Լրահոս