«Գելլափ» ինթերնեշնլ կազմակերպությունը ներկայացրել է իր հերթական զեկույցը, որն այս անգամ ունի Թուք ու Մուր անվանումը։ Հետազոտությունն արվել է ապրիլի 26-30-ը՝ հեռախոսային հետազոտությունների միջոցով։
Օրինակ հարցերից մեկով քաղաքացիներից հետաքրքրվել են, թե ինչպես են գնահատում օրինակ ՀՀ վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի և նախագահի գործունեությունը։
Ըստ այդմ, հարցվածների 13 տոկոսը կողմ է վարչապետի, 10,8 տոկոսը՝ կառավարության, 5,9 տոկոսը Ազգային ժողովի և 8,5 տոկոսը՝ ՀՀ նախագահի գործունեությանը։
Ն․Հ.