Սառեցված հակամարտություն․ Բայդենի վարչակազմը Ուկրաինայում նոր սցենարի է պատրաստվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է մի սցենարի, ըստ որի՝ Ուկրաինայի հակամարտությունը կարող է սառեցվել տասնամյակներ շարունակ: Այս մասին հայտնել է Politico թերթը՝ վկայակոչելով ամերիկյան տարբեր գերատեսչություններում և Սպիտակ տանը տեղի ունեցած նախնական քննարկումները։

Ընդ որում, լրագրողներն ընդգծել են, որ սառեցված հակամարտությունը նույնպես կարող է քաղաքականապես ընդունելի երկարաժամկետ արդյունք լինել: Այդ դեպքում կողմերից ոչ մեկին պետք չի լինի ճանաչել որևէ նոր սահման։

Սակայն նման արդյունքի դեպքում անհրաժեշտ կլինի դադարեցնել կրակը սահմանային գծի վրա։ Ամերիկացի որոշ պաշտոնյաներ կարծում են, որ Ուկրաինային պետք է պատկանի Մարիուպոլը և ելքը դեպի Ազովի ծով, մյուսներն ավելի քիչ ուշադրություն են դարձնում գծերի տեղակայմանը, բայց պայմանով, որ Ուկրաինան ապագայում անվտանգ կլինի։




Լրահոս