Ավարտվել է Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձերբակալված Գայանե Հակոբյանի և Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ առերեսման բովանդակությունը չմանրամասնելով:

Ընթացակարգի մասով իրավապաշտպանը բացասական նկատառումներ չուներ, ասաց ըստ կարգի անցկացվել է։

«Բավականին ծավալուն առերեսում էր: Շատ նոր բաներ չենք լսել»,- ասաց Մելիքյանը:

Հիշեցնենք, որ Գայանե Մարտիրոսյանը հացադուլ է հայտարարել։




Լրահոս