Մայիսի 28-ից հունիսի 3-ը Հայաստան կժամանի Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստան ժամանող պատվիրակությանը կդիմավորի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը:
Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
Քրիստինա Մուշեղյան