ԱՄՆ-ը դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման հնարավորությունը: Խոսքը Հայաստանի և Եվրասիայի այլ երկրների մասին է:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության Եվրոպայի եւ Եվրասիայի աջակցության ծրագրի համակարգող Մարիա Լոնգին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Դրանք կարող են հանգեցնել ավելի մեծ էներգետիկ անկախության ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից», – ասել է նա: