Չնայած երգչուհի Անգելինա Գասպարյանը պասիվ է հայկական երգարվեստում, բայց փոխարենը շատ ակտիվ է համացանցային տիրույթում: Երգչուհին ոչ միայն ակտիվ լուսանկարներ է հրապարկում եւ հետեւորդների հետ կիսվում իր առօրյայով, այլ նաեւ հաճախ է իր էջում կազմակերպում հարց ու պաստախան իր հետեւորդների հետ: ArmLur.am-ը առանձնացրել է դրանիցից մի քանիսը:
Ի դեպ, հիշեցնենք, որ Անգելինա Գասպարյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրն է:
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի (Վլադիմիր Գասպարյան-խմբ) դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել:
Լիդա Եղիազարյան