ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր փոփոխություն. որ վարորդները պետք է որակավորվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները պարբերական վերապատրաստում պետք է անցնեն:

Մասնավորապես, այդպիսի կանոնակարգում է նախատեսվելու «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով: Բանն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարորդական վկայական ստանալու համար որակավորման պահանջները, սակայն ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների պարբերական վերապատրաստման և որակավորման պահանջներ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, իսկ դա պետք է իրականացվի՝ ԵՄ օրենսդրության պահանջներին ներդաշնակեցնելու համար:

Այսպիսով, սահմանվելու է, որ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող «C», «D», «CE», «DE», «C1E», «D1E» կարգ ունեցող վարորդները պետք է պարբերական մասնագիտական վերապատրաստում անցնեն և մասնագիտական որակավորում ստանան:

Հավելենք, որ խոսքը վերաբերում է ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս