ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ականներից ո՞վ ինչպե՞ս խուսափեց մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հերթական անհասկանալի հայտարարությունն արեց՝ ասելով, թե մենք 30 տարի ապրում ենք մի երկրում, որը կադաստրի վկայականը չունի.

«Հայաստանը որպես պետություն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք կադաստրի վկայական չի ունեցել: Եթե այն, ինչ որ մենք ուզում ենք անել ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական»,-հայտարարել է Փաշինյանը:

Ըստ էության, Փաշինյանն իր այս հայտարարությամբ ոչ միայն կասկածի տակ է դնում Հայաստանի գոյությունը՝ որպես իրավական պետություն, այլ հերթական անգամ հիմք է տալիս Ադրբեջանին, որպեսզի նոր տարածքային պահանջներ ներկայացնի Հայաստանին:

ArmLur.am-ն այսօր ՔՊ-ական պատգամավորներից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կմեկնաբանեն Փաշինյանի այս հայտարարությունը, արդյո՞ք չեն կարծում, որ նման հայտարարություններով նա թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային բանակցային գործընթացում:

ՔՊ-ական պատգամավորները, սակայն, խուսափեցին մեկնաբանել վարչապետի հայտարարությունները, հավանաբար, իրենք էլ պատասխան չունեին:

Քրիստինա Մուշեղյան 




Լրահոս