Մեկ շաբաթից Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հետ կքննարկենք տեխնիկական մանրամասները, բայց դրանք շատ կարևոր մանրամասներ են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ խոսքն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը հատելու ընթացակարգի մասին է։
«Ինչպես է իրականացվելու սահմանային հսկողությունը և մաքսային հսկողությունը սահմանին»,- պարզաբանեց նա։
Հիշեցնենք, որ Պուտինը երեկ ասել էր, որ մեկ շաբաթից Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների փոխվարչապետները կհանդիպեն և կհանեն «չմաքրված հարցերը»։