Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը հայտնել է 2 հայ զինծառայողի ձերբակալման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, ձերբակալվել են ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողներ:

Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է, որ հայ 2 զինծառայողները` Հարություն Հովակիմյանը և Կարեն Ղազարյանը, ձերբակալվել են։

Նրանք ներգրավվել են իբրև մեղադրյալ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ և ապատեղեկատվություն է։

«Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։




Լրահոս