Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի պարիսպը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող պարսպի հատվածը։

Փլուզման հետևանքով տուժածներ չկան։

Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը՝ նշելով, որ միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու, ինչպես նաև հետագա փլուզումը կանխելու ուղղությամբ։




Լրահոս