Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունիսի 7-9-ը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը:
«Մեր նախագահը ինչ հայտարարեց, որ մեկ շաբաթվա ընթացքում եռակողմ աշխատանքային խումբը կհանդիպի և վերջնական տեսքի կբերի ապաշրջափակման փաստաթուղթը։ Այնտեղ իսկապես ամեն ինչ մոտ է, տեխնիկական խնդիրներ կան։ Փաստաթուղթը պատրաստ է, բազմիցս տեսել եմ։ Արդեն աննշան փոփոխություններ են արվում, բայց առայժմ կողմերը չեն կարող վերջին քայլն անել։ Հուսով եմ, որ մեկ շաբաթից այս ամենը գործնական հարթության կվերածվի։ Միշուստինը Նիկոլ Փաշինյանին կընդունի հունիսի 7-9-ը։ Այստեղ, ի դեպ, միգուցե ինչ-որ բան լինի»,- ասել է նա: Սակայն նա հավելել է, որ դա իր անձնական կարծիքն է, այդ մասին դեռ խոսակցություն չկա։
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել էին Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհուրդը (RIAC) և DIALOGUE հասարակական կազմակերպությունը։