Անհամբեր սպասում եմ Քիշնևում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումներին` Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը։
«Կարևոր է վերահաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, սահմանների սահմանազատման առաջընթացը, ինչպես նաև նվազեցնել սահմանամերձ տարածքներում առկա ռիսկերը»,- գրել է Միշելը։