Հայաստանում կանայք կկարողանան կամավոր հիմունքներով ներգրավվել պարտադիր զինվորական ծառայության մեջ։ ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացմամբ՝ կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվելու է 6 ամիս։
Զորակոչված իգական սեռի ներկայացուցիչները նշանակվում են ուսումնական զորամասերում ու նրանց ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասերում։ Զինվորական ծառայության 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում լինելու է պատվովճար, որը նախատեսվում է սահմանել 6 ամիսը լրիվ ծառայելու դեպքում 1 միլիոն դրամ։
ArmLur.am-ը հարցում իրականացրեց` պարզելու թե քաղաքացիները ինչպես են վերաբերվում նոր օրենքին և աղջիկները պատրաստակա՞մ են գնալ ծառայության, թե՞ ոչ:
Մանրամասները՝ArmLur.am–ի տեսանյութում:
Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան