ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ խստորեն դատապարտում է մայիսի 30-ի վաղ առավոտյան Մոսկվայում և Մոսկվայի մարզում «Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների փորձերը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Նման հարձակումները թեև ռազմական տեսանկյունից անիմաստ են, բայց, կարծես, ուղղված են բացառապես քաղաքացիական անձանց դեմ՝ նպատակ ունենալով խուճապ տարածել խաղաղ բնակչության շրջանում», – նշվում է հայտարարությունում։

ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ «Կիևի վարչակարգին Արևմուտքի աջակցությունը մղում է Ուկրաինայի ղեկավարությանը ավելի անխոհեմ հանցավոր գործողությունների»:

«ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հավաստիացումները, որ Կիևի վարչակարգը հարվածներ չի հասցնի Ռուսաստանի տարածքի խորքերին, ինչպես պարզվում է, ամբողջովին կեղծ են։ Ռուսական կողմն իրեն իրավունք է վերապահում ամենախիստ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Կիևի վարչակարգի ահաբեկչական հարձակումների», – եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում։




Լրահոս