ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը «սովորություն» է դարձրել պաշտոնական այցերին իր հետ տանել երեխաներին. դժգոհություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սոչի՝ ԱՊՀ վեհաժողովին մասնակցելու նպատակով: Հատկանշական է, որ Փաշինյանը Սոչի է գնացել փոքր դստեր՝ Արփիի հետ, ինչը սոցիալական ցանցերում դարձել է լուրջ քննարկման թեմա:

Փաշինյանի այս քայլն օգտատերերի մոտ դժգոհություն է առաջացել, քանի որ վերջինս «սովորություն» է դարձրել պաշտոնական այցերին իր հետ տանել ընտանիքի անդամներին, երեխաներին:

Հավելենք նաև, որ այս օրերին, վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, գտնվում է Բրյուսելում, ըստ համացանցի օգտատերերի ենթադրության, երեխաների խնամքը մնացել է Փաշինյանի վրա, որն էլ որոշել է իր հետ տանել պաշտոնական հանդիպումներին:

Հիշեցնենք, որ Սոչիում ԱՊՀ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հանդիպումը տեղի է ունեցել ընդլայնված կազմով։

Մաշա Մելքոնյան 




Լրահոս